ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ կասկադյորական ավտովթարից. Լոռու մարզում 29-ամյա վարորդը Hyundai Sonata-ով բախվում է պատին, կոտրում գազատար խողովակներն ու բարձրությունից ընկնում երկաթգծի վրա


16:15 , 21 հուլիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է հուլիսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցել կասկադյորական ավտովթարը, երբ Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը Hyundai  Sonata-ով բախվել է պատին, գազատար խողովակին և բարձրությունից ընկել երկաթգծի վրա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հուլիսի 15-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 14:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Արման Վարդանյանը իր վարած Hyundai  Sonata մակնիշի ավտոմեքենայով Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասի ավտոգազալցակայանի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել էր ճամփեզրի պատին, այնուհետև գազատար խողովակին, պատճառել նյութական վնաս և մոտ 1 մետր բարձրությունից ընկել երկաթգծի վրա: