Ալաբան պաշտոնապես ներկայացվել է որպես Ռեալի խաղացող


16:24 , 21 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Դավիդ Ալաբան պաշտոնապես ներկայացվել է որպես «Ռեալի» խաղացող, հայտնում է ակումբի պաշտոնական Twitter-ը:

Ֆուտբոլիստի շնորհանդեսը տեղի ունեցավ Վալդեբեբասում և առանց հանդիսականների: Ալաբան «Ռեալում» կխաղա 4-րդ համարի մարզաշապիկով։