Նոան նոր ֆուտբոլիստ ունի


00:11 , 21 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» նոր ֆուտբոլիստ ունի։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նոա»-ն պայմանագիր է կնքել 24-ամյա նիգերիացի կիսապաշտպան Չառլզ Մարկի Իկեչուկվու հետ:

Մինչև «Նոա» տեղափոխվելը նա հանդես է եկել «Վեսթ Արմենիայում», որի կազմում մասնակվել է 34 հանդիպման, դարձել 15 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Բարի գալուստ «Նոա» ընտանիք»,-ասված է ակումբի հայտարարության մեջ: