Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանքից ազատ է արձակվել


23:11 , 20 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է․

Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանքից ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Պաշտպանության կողմի միջնորդությունը քննարկվել է, և դատախազի որոշմամբ փոխվել է խափանման միջոցը: Կալանքը փոխարինվել է գրավով։ Որպես գրավի առարկա է կիրառվել միջնորդությանը կից ներկայացված անշարժ գույքը»,-մանրամասնեց Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ խափանման միջոցի փոփոխության համար հիմք է հանդիսացել վարույթն իրականացնող մարմինների հետ Ավետյանի համագործակցությունը՝ հանցագործության բացահայտման նպատակով խոստովանական ցուցմունք տալը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ