Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Toyota Land Cruiser Prado-ն գլխիվայր հայտնվել է այգում․ մահացածը Հայաստանի հայտնի կենդանաբաններից էր․ shamshyan.com


12:05 , 20 հուլիս, 2021

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր` հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 01։15-ի սահմաններում Երևանի բնակիչ 52-ամյա Կարեն Մարտիրոսյանը իր վարած Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենայով Նոր Գեղի-Եղվարդ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ, բախվել խնձորի այգու բետոնե փշալարերին, հայտվել այգում, մոտ 100 մետր մի քանի պտույտ շրջվելով գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ․ Մարտիրոսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ՝ Երևանի բնակիչներ՝ 73-ամյա Բագրատ Դավթյանն ու 62-ամյա Սամվել Ղահրամանյանը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Եղվարդի  բժշկական կենտրոնի բժիշկների կողմից  նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։