Ո՞ւր ա Արծրունը. ինչի՞ չի աշխատում պետական պրոպագանդան, սա ի՛նչ անտարբեր վերաբերմունք ա


23:18 , 19 հուլիս, 2021

Երասխում փոխհրաձգության ֆոնին մեկը չկա, որ գրի՝ «Լավ լուր ունեմ, բայց չեմ ասի»։
Կամ ասենք՝ Արաքսն անցնելու, ռուսների օգնությամբ հեսա-հեսա Մասիսն ազատագրելու մասին նյութեր տան։
Նիկոլը գնա Երասխում սուրճ խմի… ասենք, լավ Դանչոն արդեն գնացել էր։
Նիկոլը լայվ մտնի ու ասի՝ «ժողովուրդ, վերցրեք տանն եղած-չեղածն ու գնացեք առաջնագիծ»։
Մի եղջերավոր լալահառաչ գրի, որ Երասխը հանձնում էին, իսկ Աշոտը լացակումած հորը խնդրում էր մինչև վերջին շունչը պահել Երասխի դիրքերը։
Ո՞ւր ա Արծրունը։ Ինչի՞ չի աշխատում պետական պրոպագանդան։ Սա ի՛նչ անտարբեր վերաբերմունք ա։ Ժողովուրդը տեսարան ա ուզում։