Ում որդին է երեկ Ամիրյան փողոցում կրակոցներ արձակած անձը. Դեպքի վայրում հայտնաբերված մեքենայի համարանիշները ամենայն հավանականությամբ պատկանում են հիշյալ մեծահարուստի ընտանիքին. Irakanum.am


09:47 , 19 հուլիս, 2021

Irakanum.am-ը գրում է.

Irakanum.am-ի  տեղեկություններով, երեկ Ամիրյան փողոցում կրակոցներից  վիրավորված քաղաքացուն կրակոցներ արձակած անձի վարորդը գցել է մեքենայի բեռնախցիկն ու հեռացրել դեպքի վայրից։

Կրակոցներից հետո դեպքի վայրում եղել են իրավապահները, բայց տուժողն ու կասկածյալը դեպքի վայրում չեն եղել:

Ըստ տեղեկությունների՝ կասկածյալը իշխանական մեծահարուստի որդին է։ Դեպքի վայրում հայտնաբերված մեքենայի համարանիշները ամենայն հավանականությամբ պատկանում են հիշյալ մեծահարուստի ընտանիքին. «Այս պահին զերծ ենք մնում անունը հրապարակելուց, վերջնական ճշտումներից հետո կտեղեկացնենք լրացուցիչ։

Ի դեպ կրակոցներ արձակած անձի ընկերները գնացել են դեպքի վայր և սննդի կետից ցանկանում են հեռացնել տեսախցիկները»,-գրում է լրատվամիջոցը: