Վերջ. Սյունիքի բոլոր խոշոր համայնքների ղեկավարները կալանավորված են


12:05 , 18 հուլիս, 2021

Analitik.am-ը գրում է.

Քիչ առաջ դատարանը որոշում կայացրեց 2 ամսով կալանավորել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանին: Այսպիսով, Արթուր Սարգսյանը համալրեց Սյունիքի մյուս բոլոր խոշոր համայնքների ղեկավարների շարքերը, ովքեր կալանավորվել են:

Այս պահին կալանավորված են Գորիսի ու Քաջարանի ղեկավարներ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը, ինչպես նաև Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը, ում փոխարեն Մեղրիի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել:

Կալանավորված են նաև Որոտանի ու Քարահունջի ղեկավարները: