Ժամը 13:30-ից սկսած հակառակորդը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ, ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է. ՊՆ


21:52 , 17 հուլիս, 2021

Հուլիսի 17-ին, ժամը 13:30-ից սկսած, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները պարբերաբար կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը:

Հայ դիրքապահները դիմել են հակազդող գործողությունների: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: Ժամը 21:00-ի դրությամբ իրադրությունը Երասխի սահմանագոտում հարաբերականորեն կայուն է: