Starnews.am-ը գրում է.
Երգչուհի Անահիտ Սիմոնյանն այս օրերին ՌԴ-ում է, մեկնել է հոր մոտ հանգստի: Անահիտը բազմիցս խոսել է հոր մասին՝ նշելով, որ բիզնեսով սկսել է զբաղվել՝ հենց հոր օրինակն աչքի առաջ ունենալով:
Անահիտն այս օրերին պարբերաբար սթորիներ է տեղադրում, որում ներկայացնում է նաև իր ժամանցը հոր հետ:
Երգչուհի-դիզայները պատմել է այն մասին, որ հայրն այնտեղ ռեստորան և խանութ ունի:
Ինչ խոսք, Անահիտը հրաշալի հարաբերություններ ունի հոր հետ, սակայն միշտ չէ, որ ամեն ինչ այսքան լավ է եղել: Ըստ Starnews-ի ունեցած տեղեկությունների՝ կար շրջան, երբ Անահիտը պարզապես չէր շփվում հոր հետ, պատճառը նրա և Անահիտի մոր ամուսնալուծությունն էր, ավելին՝ տևական ժամանակ Անահիտը՝ հազվադեպ տրվող հարցազրույցներում հրաժարվում էր խոսել հոր մասին:
Այդ շրջանում հոր հետ շփվում էր միայն Անահիտի քույրը:
Հավելենք, որ Անահիտի մայրն ապրում է Հայաստանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: