Մեծ ափսոսանքով հայտնում եմ՝ դուրս եմ գալիս աշխարհի Գավաթի խաղարկությունից. Լևոն Արոնյան


15:03 , 16 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը տեղեկացրել է,որ դադարեցնում է իր մասնակցությունը Սոչիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը:

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ հայտնել, որ դուրս եմ գալիս ՖԻԴԵ-ի աշխարհի Գավաթի 2021 թվականի խաղարկությունից: Ունենալով շատ բարձր ջերմություն և տոնզիլիտ, չնայած խաղալու իմ ցանկությանը, ստիպված եմ ռացիոնալ լինել և իմ, ու մյուս խաղացողների առողջությունը դնել առաջին տեղում:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչին՝ ինձ ամեն հարցում օգնելու համար:

Խնդրում եմ հոգ տարեք ձեր մասին, հույս ունեմ՝ մրցաշարը կշարունակվի առանց դժվախտությունների: Խոստանում եմ շուտով առողջանակ ւ վերադառնալ շախմատի զարմանահրաշ աշխարհ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք՝ շախմատի աշխարհի գավաթն անցկացվում է Սոչիում հուլիսի 12-ից օգոստոսի 6-ը: Եզրափակիչի մասնակիցները իրավունք կստանան մասնակցել Համաշխարհային շախմատային թագի թեկնածուների մրցաշարին:

Աշխարհի գավաթի 1/64-րդ խաղարկությունում Արոնյանը պետք է խաղար Ավստրալիայի ներկայացուցիչ Բոբի Չենգի հետ, սակայն տենդի ախտանշանների պատճառով նա բաց պետք է թողներ այդ հանդիպումը: