2 ամսից ավել է թշնամին 3-5 կմ խորությամբ ներխուժել է ՀՀ տարածք, իսկ Տիգրան Ավինյանն ասում է․ մենք պետք է սպասենք այնքան, մինչև ադրբեջանական զորամիավորումները դուրս գան մեր տարածքից


22:14 , 15 հուլիս, 2021

2 ամսից ավել է թշնամին 3-5 կմ խորությամբ ներխուժել է ՀՀ տարածք։
2 ամսից ավել է ՀՀ իշխանությունները ՈՉԻՆՉ չեն արել թշնամուն մեր տարածքից հետ շպրտելու համար և փաստորեն ՈՉԻՆՉ ԷԼ ՉԵՆ ԱՆԵԼՈՒ։
Այնպես որ` Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի` ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված տարածքները կարող եք համարել կորուսյալ, քանի որ ադրբեջանական զինուժը ՀՀ-ից ինքնակամ դուրս չի գալու ԵՐԲԵՔ, ԱՎԵԼԻՆ` ԱՌԱՋ Է ՇԱՐԺՎԵԼՈՒ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՎԱՆ։
Բառապաշարս չի հերիքում սիմետրիկ արձագանքելու, գուցե դուք կարենաք?