Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգումներ կատարելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից. ՄԻՊ ելույթը՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստին (Video)


14:08 , 15 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը` ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:

Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների արարքների և հրապարակային ուղերձների վերլուծությունն ապացուցում է ֆաշիզմի հասնող ռասիստական ինստիտուցիոնալ քաղաքականության առկայությունը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ ապացույցների վրա հիմնված զեկույցները հաստատում են, որ ներկայում այդ քաղաքականությունն արտացոլվում է ՀՀ սահմանային գյուղերի հարևանությամբ և Հայաստանի համայնքների միջև ճանապարհներին ապօրինի ներկա ադրբեջանական զինծառայողների արարքներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: