ՔՊ-ն ստացել է Արցախում խաղաղ դարաշրջան բացելու մանդատ, հետևողականորեն շարժվելու ենք. Փաշինյան (Video)


12:54 , 15 հուլիս, 2021

ArmLur.am-ը գրում է.

ՔՊ-ն ստացել է Արցախում խաղաղ դարաշրջան բացելու մանդատ: Այդ մանդատը ենթադրում է մեր երկրի շուրջ բարենպաստ միջավայրի ձևավորում: Այսօր կառավարության նիստում այս մասին  նշեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ընտրություններից հետո տեղի ունեցավ այն, ինչ մենք կանխատեսում էինք եւ ասել էինք, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ խաղաղությունը տարածաշրջանում խոչընդոտելու համար», – նշեց նա:

Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը միջանցքի մասին խոսում է կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար: «Մենք շարունակելու ենք աշխատանքը եռակողմ խմբում եւ մրջազգային գործընկերների աջակցությամբ հասնելու ենք Հայաստանի ապաշրջափակմանը», – հավելեց նա: