Էս պետությունը պատերազմ ու համաճարակ է տեսել. ինչի՞ է հեռացող ԱԺ-ն եկողի համար 50.000 դրամը 250.000 դարձնելու որոշում կայացնում


22:16 , 14 հուլիս, 2021
Մեկը կբացատրի, թե ինչու է նախաձեռնվել արտահերթ նիստով քննարկել ու հավանաբար նաև ընդունել ԱԺ պատգամավորների գործունության հետ կապված ամսական ծախսերը 50,000 դրամից դարձնելու 250,000 դրամ նախագիծը։
Էս պետությունը պատերազմ ու համաճարկ է տեսել, հարկատուների վրա բեռը քիչ չի հա՞։ Իսկ հարցի հրատապությունը ինչո՞վ է պայմանավորված։ Ինչի՞ է հեռացող ԱԺ֊ն եկողի մասին նման որոշում կայացնում, որ եկողն ասի, դա օրենքով է սահմանած, դա մենք չեն ընդունել։