Նիկոլի պն-ն մինչ այս պահը չի պարզել, թե անհետացած զինվորականները գերեվարվա՞ծ են, առևանգվա°ծ, թե դիվերսիոն հարձակման ենթարկված, ու ընդհանրապես որտեղ են


21:58 , 14 հուլիս, 2021
Երասխի սահմանին, ագրեսոր ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցներից զոհ ունենք։ Սյունիքի մարզում էլ, Սև լճի հարակից տարածքից երկու զինվորականներ են անհետացել, և նիկոլի պն-ն մինչ այ պահը չի պարզել, թե այդ զինվորականները գերեվարվա՞ծ են, առևանգվա°ծ, թե դիվերսիոն հարձակման ենթարկված, ու ընդհանրապես որտեղ են...
Այս թրքահաճո իշխանությունը պատրաստվում է «խաղաղության» պայմանագիր կնքել ադրբեջանի հետ, որով կտրվի Մեղրիի միջանցքը, Սյունիքից գյուղեր, ինչպես նաև Երասխի հատվածում, Արարատից մի քանի գյուղեր։ Սա լինելու է փաստացի կապիտուլյացիոն երկրորդ փաստաթուղթը, որով կհանձնվի նաև Հայաստանի մի հատվածը, ըստ էության մեր ինքնիշխանությունը։ Ապագա կա, բայց միայն ադրբեջանի և թուրքիայի համար։ Եվ ահա այս ապագան ընտրեցին նիկոլ ընտրողները։ Իսկ մենք էլ ասում ենք.
թուրքին Հայաստանում ապագա չկա։
Դիմադրելու ենք մինչև վերջ։