Կարո՞ղ եք ինձ համեմատել Մեսսիի, Ռոնալդուի կամ Նեյմարի հետ․ Ժորժինյոն՝ Ոսկե գնդակ ստանալու հնարավորության մասին


17:55 , 14 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Լոնդոնի «Չելսիի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան ԺորԺինյոն կիսվել է այս տարի «Ոսկե գնդակը» նվաճելու իր հնարավորությունների վերաբերյալ տեսակետներով:

«Բոլորն ապրում են երազներով: Սակայն, եթե խոսենք ֆուտբոլային հմտությունների մասին, ես աշխարհում ամենալավը չեմ:

«Ոսկե գնդակ» ստանալու չափանիշը տիտղոսների քանակն է, և ոչ ոք ինձանից ավելի նշանակալի տիտղոսներ չի նվաճել այս տարի: Բայց կարո՞ղ եք ինձ իսկապես համեմատել Մեսսիի, Ռոնալդուի կամ Նեյմարի հետ»: – մեջբերում է ֆուտբոլիստին Sport Mediaset-ը։

Հիշեցնենք, որ ԺորԺինյոն Իտալիայի ազգային հավաքականի հետ դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ «Չելսիի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգան: Հարկ է նշել, որ «Չելսիում» նրա գործընկերը՝ Էմերսոնը, տիտղոսների նույն խմբաքանակն ունի: