12 հազար քառակուսի կիլոմետրով կրճատվել է հայերենի տարածման արեալը


00:46 , 14 հուլիս, 2021
Երեկ արտասահմանցի ուսանողների համար իրանական լեզուներին նվիրված դաս էի վարում։
Ցույց տալով հնդեվրոպական լեզուների տարածման քարտեզը և բացատրելով այդ լեզուների բաժանումը, ինքս ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ մեր խայտառակության հետևանքով գրեթե 12 հազար քառակուսի կիլոմետրով կրճատվել է հայերենի տարածման արեալը՝ այսինքն, մեր ապաշնորհության պատճառով նաև հնդեվրոպական մեր հզոր լեզուն զիջել է իր աշխարհագրական բնօրրանի հերթական հատվածը բարբարոսների լեզվին։