Մոսկվայի պետական համալսարանը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել քննությունները հաջողությամբ հանձնած 8 տարեկան երեխային


20:56 , 13 հուլիս, 2021

Lurer.com-ը գրում է.

Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետը պատրաստ է ընդունել Ալիսա Տեպլյակովային, հայտնել են ֆակուլտետի մամուլի ծառայությունից: Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ կային ութամյա մոսկվացի Ալիսա Տեպլյակովայի մասին, որը քննություն էր հանձնել և վկայական ստացել: Աղջիկը հաջողությամբ ավարտել էր առաջադրանքները ռուսաց լեզվից, մասնագիտացված մաթեմատիկա, կենսաբանություն և համակարգչային գիտելիքներ առարկաներից: Հոր խոսքով՝ աղջիկը ցանկանում է ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի հոգեբանության ֆակուլտետ: Հոգեբանությանֆակուլտետի ղեկավարությունը նշել է, որ ուրախ կլինեն ընդունելության թեստերը հանձնելուց հետո Ալիսային սովորելու հնարավորություն ընձեռել այդ ֆակուլտետում։