Պաշտոնական․ ՊՍԺ-ի պաշտպանը կարիերան կշարունակի Բունդեսլիգայում


20:30 , 13 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Բայերը» պայմանագիր է ստորագրել ՊՍԺ-ի պաշտպան Միչել Բաքերի հետ, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Նիդերլանդացի պաշտպանի և «դեղագործների» միջև կնքված պայմանագիրը նախատեսված է չորս մրցաշրջանի համար` մինչև 2025-ի ամառ:

«Այաքսի» սանը նախորդ մրցաշրջանում փարիզցիների կազմում անցկացրել է 40 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ:

Ըստ Transfermarkt հեղինակավոր պորտալի՝ գործարքի արժեքը կազմել է մոտ յոթ միլիոն եվրո: