Ադրբեջանական պետական գերատեսչությունների կողմից շարունակվում են ստեղծվել հակահայկական քարոզչություն իրականացնող տեղեկատվական տարբեր հարթակներ


16:56 , 12 հուլիս, 2021
Ադրբեջանական պետական գերատեսչությունների կողմից շարունակվում են ստեղծվել հակահայկական քարոզչություն իրականացնող տեղեկատվական տարբեր հարթակներ։ Շաբաթվա ընթացքում կայացել է ևս մեկ այդպիսի հարթակի շնորհանդես, որը կոչվում է «Karabakh.Center», որն էջեր ունի նաև Facebook, Twitter, Instagram սոցցանցերում։ Հակահայկական բովանդակությամբ մեկ այլ հարթակ էլ Ադրբեջանում գործարկել են YouTube-ում, որը կոչվում է «Vmedia»։