ԼՂ Վարանդայի շրջանում կասետային ռումբի պայթյունից ադրբեջանցի է տուժել


12:59 , 12 հուլիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում ականի վրա դարձյալ ադրբեջանցի է պայթել։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վարանդայում (Ֆիզուլի)։

Տուժածը Եվլախի շրջանի բնակիչ Էլշան Խալիլովն է։ Նա ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:

Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին հայրենիք վերադարձած ևս 15 հայ գերիների դիմաց հայկական կողմն Ադրբեջանին էր փոխանցել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։