ՀՀ ՍԴ-ում շարունակում է քննել ընտրությունների արդյունքների վերաբերյալ չորս քաղաքական ուժերի բողոքը. LIVE


12:18 , 12 հուլիս, 2021

Հայաստանի Սահմանադրական դատարանը շարունակում է քննել արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ չորս քաղաքական ուժերի բողոքը:

Սահմանադրական դատարան դիմել էր չորս ուժ. «Հայաստան» դաշինքը, «Զարթոնք» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը եւ «Պատիվ ունեմ» դաշինքը:

Դիմումների քննարկումը սկսվել էր հուլիսի 9-ին: ՍԴ-ն աշխատում էր նաեւ հանգստյան օրերին:

Բոլոր ինը դատավորները ներկա են նիստին: