Հայկ Գրիգորյանը կազատվի Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից. նրան կփոխարինի Արգիշտի Քյարամյանը


10:59 , 12 հուլիս, 2021

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի պաշտոնից ազատման հարցը ևս ներառված է։

Նրան կփոխարինի ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը: 

Նշենք, որ Հայկ Գրիգորյանն այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հուլիսից: