Սահմանադրական դատարանը ունի հնարավորություն կայացնելու ժողովրդավարական Հայաստանի համար անկյունաքարային որոշում


14:47 , 11 հուլիս, 2021
Կարծում եմ ՍԴ-ում քննվող ընտրական վեճի (այլ հարցերի թվում) ամենակարևոր մասով, այն է՝ իշխող ուժի կողմից Սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով պաշտպանվող ազատ ընտրական իրավունքի զանգվածային, համակարգված և պարբերական ոտնահարումը «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի և այլ դիմողների կողմից կարելի է համարել ապացուցված:
Սահմանադրական դատարանը ունի հնարավորություն կայացնելու ժողովրդավարական Հայաստանի համար անկյունաքարային որոշում, ինչի արդյունքում ատելության խոսքը, սպառնալիքը և քաղաքական դիկտատուրան կդառնան պատմություն:
Արձանագրենք, որ սա կարողություն և հնարավորություն է ընձեռում Բարձր դատարանին փաստացի անօգուտ, արդյունքում՝ անհանդուրժելի դարձնել ատելության մթնոլորտը երկրում. մի բան, որ դեռ չի հաջողվել և ոչ մի քաղաքական կամ հասարակական միավորի: