Ինչպես ազատվել գլխամաշկի թեփից


21:44 , 9 հուլիս, 2021

Ինչպես ազատվել թեփից և ընդմիշտ մոռանալ դրա մասին:

1. Վերանայել սնունդը

Թեփի առաջացումը անմիջականորեն կապված է սննդի հետ: Օրաբաժնում պետք է ավելցնել կաթնամթերք և մրգեր, պակասեցնել քաղցրը և ճարպոտ սնունդը:

2. Ավելացնել վիտամինների մակարդակը

Թեփի առկայությունը ցույց է տալիս, որ օրգանիզմին անհրաժեշտ է A և C վիտամիններ:

3. Սանրը մաքուր պահել

Եթե մի անգամ ազատվել եք թեփից, ապա այն նորից կարող է հայտնվել կեղտոտ սանր օգտագործելու հետևանքով:

4. Հաճախակի լվանալ գլուխը

Այն կարող է կանխել թեփի առաջացումը:

5. Ուշադրություն դարձնել բուժիչ շամպունների վրա

Շամպունները, որոնք իրոք կօգնեն, հարկավոր է գնել միայն դեղատներից:

6. Մազերը լվանալ գոլ ջրով

Գլխամաշկի չորությունը կարող է առաջանալ տաք և կոշտ ջրից: Մազերը հարկավոր է լվանալ գոլ ջրով, որը չի վնասում մաշկին, իսկ այն փափկեցնելու համար ջրին ավելացնել մի քանի ճաշի գդալ քացախ:

7. Շամպունը փոխարինել կպրե օճառով

Բնական կպրե օճառը հիանալիորեն պայքարում է տարբեր սնկերի դեմ, այդ թվում՝ թեփի: Լվանալու ժամանակ հարկավոր է այն 2-3 րոպե թողնել գլխին, ապա լվանալ և անպայման քսել բալզամ կամ մազերի դիմակ:

8. Մազերը ողողել եղինջի եփուկով

Եղինջի տերևների վրա պետք է լցնել եռման ջուր և թողնել կես ժամ: Մազերը լվանալուց հետո հարկավոր է դրանով ողողել և մի քանի շաբաթ անց հնարավոր կլինի մոռնալ թեփի մասին:

9. Դիմակ պատրաստել կեֆիրից և սև պղպեղից

Կեֆիրը վերականգնում է գլխի մաշկի բարենպստ ֆլորան և այն ազատում չորությունից: Պղպեղը խթանում է արյան շրջանառությունը և կանխում մազաթափությունը: Այդ դիմակը պետք է թողնել գլխին մի քանի րոպե, ապա լվանալ գոլ ջրով:

10. Ավելի քիչ օգտվել ֆենից

Ֆենը չորացնում է մազերը և քայքայում մազարմատները՝ առաջացնելով թեփ: Այդ պատճառով խորհուրդ է տրվում խիստ սահմանափակել ֆենի օգտագործումը: