Միջնորդում եմ սույն գործով որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին, որ պատասխանի՝ ինչու է ընտրության օր նշանակել վարչապետի կողմից նախապես հայտարարված հունիսի 20-ը. Հրայր Թովմասյան (Video)


18:14 , 9 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է․

Ես ունեմ երեք առաջարկություն կամ միջնորդություն. այս միջնորդությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ դիմումատուներն իրենց դիմումներում մատնանշել են որոշակի փաստական հանգամանքներ, որոնց պատասխանողները և հարակից պատասխանողները չեն կարող պատասխանել, որովհետև իրենց իրավասությունից դուրս է: Այս մասին ՍԴ նիստի ընթացքում, որտեղ քննվում է 4 քաղաքական ուժերի՝ ԱԺ արտահերթ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը, հայտարարեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը:

Նրա միջնորդություններից առաջինը վերաբերում է հանրապետության նախագահին ու հարցին, թե ինչ պայմաններում է որոշել ընտրության օրը նշանակել հունիսի 20-ին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ