Լիոնը Դեպային փոխարինող է գտել


16:01 , 9 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Լիոնը» որոնում է հարձակվողի, որը կարող է փոխարինել Մեմֆիս Դեպային: Այս մասին հաղորդում է Le Progrès-ը:

Առաջիկա օրերին «Լիոնը» առաջարկ կներկայացնի «Գենկին»՝ հարձակվող Պոլ Օնուաչի տրանսֆերի հարցով:

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Դեպայը կարիերան կշարունակի Իսպանիայում: