Անահիտ Սիմոնյանը սիրելի՞ ունի


15:09 , 9 հուլիս, 2021

Starnews.am-ը գրում է.

Starnews-ը վերջերս տեղեկացրել էր, որ Անահիտ Սիմոնյանը խոստովանել է, որ դեպրեսիվ շրջան է ունեցել, ավելին՝ հոգեբանի է դիմել, ում մինչ օրս այցելում է:

Մեր ունեցած տեղեկություններով՝ Անահիտի դեպրեսիաններն արդեն անցյալում են, նրա անձնական կյանքում փոփոխություններ են տեղի ունեցել, նա սիրելի ունի:

Վերջերս էլ Անահիտը ծաղկեփնջով լուսանկար էր հրապարակել և դրան կից գրել էր.

«Ամենամեծ երջանկությունը աղջկան պարգևում են այն ծաղիկները, որոնք նվիրել են առանց առիթի, ոչ թե նրա ծննդյան կապակցությամբ»:

Օրերս Սիրուշոն թողարկել էր «Ես ու դու» երգը, այն  ինստագրամյան հարթակում թրենդային է դարձել, և, որպես կանոն, ռոմանտիկ զույգերն իրենց մասնակցությամբ տեսանյութեր են պատրաստում տվյալ երգի ներքո: Այս երգն անմիջապես հայտնվել էր նաև Անահիտի սթորիում, հետևությունները թողնում ենք ձեզ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: