Կոնֆերենցիաների լիգա. Արարատը վերջին րոպեներին խուսափեց պարտությունից


14:14 , 9 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Արարատը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց հունգարական «Ֆեհերվարի» հետ:

Հատկանշական է, որ Բիչախչյանի թիմը գնդակ բաց թողեց հիմնական ժամանակի ավարտից 6 րոպե անց, իսկ 93-րդ րոպեին Պոբուլիչը խփեց պատասխան գոլը:

Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մեկ շաբաթ անց՝ Գյումրիի քաղաքային մարզադաշտում:

Հիշեցնենք, որ եվրագավաթներում այսօր ելույթներն էր սկսել նաեւ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան», որը սեփական հարկի տակ նվազագույն հաշվվո հաղթեց ԿուՊՍ-ին: Նախօրեին պայքարի էր մտել Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը», որը դիմակայության առաջին խաղում 2:2 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը Ուելսի չեմպիոնի հետ: