Չավին՝ Կատարի առաջնության լավագույն մարզիչ


12:16 , 9 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ալ-Սադդի» գլխավոր մարզիչ Չավին ճանաչվել է Կատարի առաջնության լավագույն մարզիչ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Անցած մրցաշրջանում «Ալ-Սադդը» նվաճեց չեմպիոնությունը: Միևնույն ժամանակ, թիմը ոչ մի պարտություն չի կրել և դարձել է նաև Ազգային գավաթի հաղթող:

Չավին թիմը գլխավորում է 2019 թվականից: