«Ցավի համը շա՜տ երկար ես զգում սրտումդ». Արմինկան՝ ընկերոջը կորցնելու մասին


16:04 , 8 հուլիս, 2021

Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան իր ինստագրամյան էջում կիսվել է նոր գրառմամբ՝ հայտնելով, թե որքան ծանր ու ցավոտ է տանում իր մտերիմ ընկերների կորուստը:
«Ամեն ընկերոջ հեռանալն իր հետ բերում է նոր դատարկություն:
Ցավի համը շա՜տ երկար ես զգում սրտումդ, էլ չասեմ, թե ամեն մեկի կորուստը ոնց է թարմացնում նախորդների ցավը:
Ցավոք, սա է բնության օրենքը: Բայց կա նաև մի բան՝ քանի դեռ մենք հիշում ու սիրում ենք նրանց, ովքեր միայն ֆիզիկապես են հեռացել մեզնից, և ովքեր մշտապես մեր սրտում ու մտքում են,նրանք մեզ համար ապրում են: Ընկերնե՜ր ջան, հուսամ՝սերս ու աղոթքներս հասնում են ձեզ»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Արմինկան Instagram–ի իր էջում լուսանկար է հրապարակել հաղորդավար Գևորգ Եղիազարյանի հետ, ով վերջերս 47 տարեկան հասակում մահացել է սրտի կաթվածից։ 

«Սա իմ ու քո վերջին նկարն է ու մեր անցկացրած վերջին անմոռանալի երեկոն՝ մեր ընկերների հետ, ընդամենը մի քանի օր առաջ… Ինչքան խոսեցինք, հիշեցինք մեր հին ու բարի օրերը, ինչքան երազանք ու պլաններ փոխանակեցինք…Բայց Աստված այլ պլաններ ուներ քո հետ կապված… Իմ սրտում ավելացրիր ևս մի վերք, բայց նաև էնտեղ թողեցիր քո պոզիտիվ ու բարի անունը, ընկեր ջան, իմ խենթ ու խելառ Գև…»,-գրել էր երգչուհին։