Ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը


18:55 , 7 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Քիչ առաջ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

«Հենց նոր, ապօրինի կերպով ձերբակալեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին»,– գրել է նա:

Tert.am–ի հետ զրույցում Ռոբերտ Հայրապետյանն ասաց, որ նրան ձերբակալել են Երևանի սրճարաններից մեկում։

Առուշ Առուշանյանի ձերբակալության մասին Ֆեյսբուքյան իր էջում այս մասին տեղեկացնում է նաև Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: