Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը. ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ


17:55 , 7 հուլիս, 2021

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների, գրում է minval.az-ը` մանրամասնելով, որ նոր որոշմամբ` ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

Ըստ հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի` այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները` Ջրական (Ջեբրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Կուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) և Կովսական (Զանգելան), փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

Մինչդեռ «Ղարաբաղի» տնտեսական գոտում են ներառվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ (Աղջաբեդ), Ակնա (Աղդամ), Պարտավ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի), Խոջալու, Մարտկերտ (Խոջավենդ), Շուշի և Թարթառ շրջանները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: