Ազատանի ու Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածքները ոռոգող Կառնուտի ջրամբարի անապատացված վիճակի կադրերը (Video)


15:51 , 7 հուլիս, 2021
«Ազատան համայնք» էջը ԲԱՑԱՌԻԿ ԿԵՐՊՈՎ Ձեզ է ներկայացնում Ազատանի ու Շիրակի մարզի մի շարք համայնքների հողատարածքները ոռոգող Կառնուտի ջրամբարի անապատացված վիճակի ՇՈԿԱՅԻՆ կադրերը, որտեղ մի կաթիլ ջուր չկա։
Սա լիովին փաստում է, որ գյուղացիներին այլ բան չի մնում, քան պահանջել կառավարությունից պատճառված վնասի ԱՄԲՈՂՋԱԿԱՆ փոխհատուցում։
  • Թե ինչպես է մի մեծ ջրամբար ամիսներ շարունակ դատարկվել, պատասխանատու անձիք խուսափում են պատասխանել։ Մեր հրապարակած նախորդ տեսանյութում, որտեղ մասնագետը հստակ պարզաբանում է, թե ուր է կորել ջրամբարների ջուրը, նշում է, որ այն ամենայն հավանականությամբ վաճառվել է ՀԷԿ-երին, որը միանշանակ խոսում է հանցագործության մասին։
  • Իսկ, թե ինչ հույսով էր Շիրակի մարզի մարզպետը ջուր խոստանում գյուղացիներին ու հանդիպում կազմակերպում նրանց հետ` հասնում է աբսուրդի գագաթնակետին։
  • Մեկ բան հաստատ է, որ այս ջրամբարը այս տարի էլ երբեք ջուր չի հասցնի հողօգտագործողներին։

May be an image of outdoors

May be an image of outdoors

May be an image of body of water

© Նկարները shant news-ի