Ինտերը պատրաստվում է ձեռք բերել Արսենալի պաշտպանին


14:22 , 7 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

«Ինտերը» պատրաստվում է ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Հեկտոր Բելերինին: Այս մասին հաղորդում է calciomercato.com-ը:

Միլանյան ակումբը ներկայումս փնտրում է խաղացող, որը կփոխարինի Աշրաֆ Հաքիմիին, որը տեղափոխցվեց ՊՍԺ:

«Ինտերը» նախատեսում է վարձակալել Բելերինի՝ 20 միլիոն եվրոյով իրավունքները գնելու տարբերակով: