Հրաշքով եմ փրկվել, կարող էի չքայլել, ոտքս 0-ից են հավաքել. Թամարա Գևորգյանը՝ սարսափելի ավտովթարի մասին


13:07 , 7 հուլիս, 2021

Starnews.am-ը գրում է.

«Հիվանդանոցում եմ, այն, ինչ տեսել եք համացանցում, համապատասխանում է իրականությանը» ,-Starnews-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Թամարա Պետրոսյանը, ով օրերս ավտովթարի էր ենթարկվել և տեղափոխվել էր հիվանդանոց:

«Երբ նայում եք լուսանկարներին, պարզ է դառնում, որ հրաշքով եմ փրկվել: Ոտքս շատ լուրջ վնասել եմ, կարելի է ասել՝ 0-ից են հավաքել, գրեթե 20 օր է՝ հիվանդանոցում եմ, սպասում են հերթական վիրահատությանը, դեռ մի քանի վիրահատություն առջևում է: Շատ լուրջ վնասվածք եմ ստացել, մի քանի կոտրվածք այդ թվում՝ արտաքին վնասվածք, –Starnews-ին ասաց Թամարան:

Нет описания.

Ըստ դերասանուհու՝ որևէ մեկի մեղավորությունը չկար, ինքնավթար էր.

«Արագ չեմ վարել մեքենան, պարզապես կորցրել եմ կառավարումը,  նույնիսկ դեռ հստակ չէ՝ արդյո՞ք մեքենայի խնդիրն էր , թե՝ ոչ: Պարզապես պատահել է, չհասկացա՝ ինչպես եղավ: Արդեն հայտնի է, որ արագ չեմ վարել, ինքս երբեք արագ չեմ ընթանում, նույնիսկ մայրուղու վրա վարել եմ 60-70 կմ/ժ արագությամբ, շրջադարձի ժամանակ խնդիր եղավ, կորցրի մեքենայի կառավարումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: