«Կապը կորել է». Կամչատկայում ինքնաթիռի կործանման մանրամասները


11:52 , 7 հուլիս, 2021

Armeniasputnik.am-ը գրում է.

Կամչատկայի ավիացիոն ձեռնարկության փոխտնօրեն Սերգեյ Գորբը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ երեկ Կամչատկայում կործանված Ան-26 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ երկրորդ շրջանը չի կատարել և վթարային ազդանշաններ չի տվել:

«Կապը կորել է, այդ պատճառով էլ որոնումներ են սկսվել»,– ասել է նա:

Հիշեցնենք` Կամչատկայի Պետրոպավլովսկից Պալանա չվերթ իրականացնող օդանավում եղել է 28 մարդ՝ անձնակազմի վեց անդամ և 22 ուղևոր, այդ թվում՝ երկու անչափահաս և Պալանայի ղեկավարը։

Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են, մի քանի դիակ է հայտնաբերվել։

Ավիաաղետի երեք վարկած է դիտարկվում՝ եղանակային անբարենպաստ պայմաններ, տեխնիկական անսարքություն կամ օդաչուական սխալ։

Տարածաշրջանում եռօրյա սուգ է հայտարարվել։