Ֆիզուլիի շրջանում հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ


02:11 , 7 հուլիս, 2021

Ֆիզուլիի շրջանում այսօր՝ հուլիսի 6–ին, որոնումներն արդյունքում հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: 

«Ռազմական գործողությունների ընթացքում զոհված եւ մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների եւ քաղաքացիական անձանց աճյունների որոնումները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում շարունակվում են:

Փրկարարական մեկ ջոկատով այսօր որոնումներն իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել եւ տարհանվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքների արդյունքում՝ զինադադարից հետո մինչ օրս, Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է ռազմական գործողությունների մասնակիցների եւ քաղաքացիական անձանց ընդհանուր 1596 աճյուն»,– ասվում է հաղորդագրության մեջ։