ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր առիթներ է փնտրում. ՌԴ ԱԳՆ


02:22 , 6 հուլիս, 2021

Pastinfo.am-ը գրում է.

ԱՄՆ-ի վարչակազմը կգիտակցի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականության սպառվածությունը, սակայն իներցիայով կշարունակի նոր առիթներ փնտրել հետագա սահմանափակումներ մտցնելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում։

Ինչպես պատմել Է դիվանագետը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սպառումն ու անիմաստ լինելը գիտակցում են նույնիսկ նրանք, ովքեր «հանձնարարականներ են ձևակերպում այն մասին, թե ինչ պաշտոնական ուղեգիծ պետք է վարի Վաշինգտոնը»: Սակայն, նույնիսկ հասկանալով դրանց անհեռանկար լինելը, ԱՄՆ-ն այլեւս չի կարողանա հրաժարվել նման քաղաքականությունից, ընդգծել է Ռյաբկովը:

ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ պատժամիջոցների իներցիոն լինելը գերազանցում է ԱՄՆ արտաքին քաղաքականության կուրսի ցանկացած այլ հատվածին։ Այսպես, ռուսական ուղղությամբ գործում են արդեն 95-ից ավելի պատժամիջոցային ցիկլեր այս կամ այն տեսքով, նշել է նա։ «Առիթներ կփնտրեն, թե երբ եւ ինչ պատրվակով էլի ինչ-որ բան անել», - ամփոփել է Ռյաբկովը: