Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել


01:52 , 6 հուլիս, 2021

Yerkir.am-ը գրում է.

Հռոմի Ֆրանցիսկոսի պապի վիրահատությունը բարեհաջող է անցել. նա գտնվում է ապաքինման փուլում: Այս մասին տեղեկացնում է պաշտոնական Վատիկանը:

Նշվում է, որ Ֆրանցիսկոս պապը վիրահատվել է հաստ աղիքի խնդիրների հետ կապված: Նա դեռ բուժհաստատությունում կմնա ևս 5 օր: Նշվում է, որ 84-ամյա Ֆրանցիսկոս պապն իր տարիքի համեմատ առանձնանում է առողջական լավ վիճակով:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը բուժվում է «Ագոստինո Ջեմելի» հիվանդանոցում: