Շիրակի մարզի մի քանի համայնքի բնակիչներ փակել են Երևան-Գյումրի մայրուղին


19:15 , 5 հուլիս, 2021

Aravot.am-ը գրում է.

Շիրակի մարզի Բենիամին, Ազատանի, Գետք համայնքների բնակիչները փակել են Երևան-Գյումրի մայրուղու Ազատան-Բենիամին հատվածը՝ Կառավարությունից պահանջելով կամ անհապաղ ոռոգման ջրով ապահովել կամ փոխհատուցում տալ իրենց, տեղեկացնում է Aravot.am–ը։

Նրանք պնդում են, որ նախորդ շաբաթվա բողոքի ցույցից հետո խնդիրը լուծում չի ստացել, իրենց պահանջը չի բավարարվել: