Պատանիների ԵԱ. հայ բռնցքամարտիկը նոկաուտով հաղթել է թուրք բռնցքամարտիկին


22:22 , 5 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Թբիլիսիում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 44 կգ քաշային Էրիկ Առստամյանը մեկ գլուխ բարձ էր թուրք մրցակցից:

Առաջին ռաունդում մեր մարզիկը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ, իսկ երկրորդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարները դադարեցրեցին մենամարտը:

Երեկ մեր բռնցքամարտիկներից թուրք մարզիկի նկատմամբ բացահայտ առավելությամբ հաղթանակ էր տոնել նաև 80 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը: