Ելենա Տեմնիկովան լուրջ վիրահատության է ենթարկվել (Photo)


11:41 , 5 հուլիս, 2021

Serebro խմբի նախկին մեներգչուհի Ելենա Տեմնիկովան իր ինստագրամյան էջում նոր լուսանկար է հրապարակել՝ հայտնելով, որ լուրջ վիրահատության է ենթարկվել։
«Ես ունեմ երկու նորություն։ Ես վիրահատվել եմ։ Ամեն ինչ լավ է»,- իր երկրպագուներին հյատնել է Ելենան՝ հավելելով, որ նարկոզից հետո միայն մտածել է իր կատվի մասին, ով ծանր հիվանդ է։ 

Նշենք, որ երգչուհու սիրելի կենդանու վրա հարձակվել է շների խումբ։ Կատուն ստացել է բազմաթիվ վնասվածքներ եւ վերքեր։
Կենդանին հայտնվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: