Ամենայն հայոց «թափանցիկ» և «հաշվետու» կառավարությունը քաղաքացիների համար փակեց մեկնաբանելու հնարավորությունը


11:53 , 4 հուլիս, 2021
Երեկ ՀՀ կառավարությանը հիշեցրի, որ իրենք Հայաստան գաղափարի թշնամիներն են, քանզի օգտագործում են թշնամական տեղանվանագրություն՝ Քաշաթաղի և Հադրութի շրջանի հարավային հատվածներն անվանելով Զանգելանի ու Ֆիզուլիի շրջաններ։ Մեկնաբանությունն ամենամեծ արձագանքն ստացավ ընթերցողների շրջանում, որից հետո ամենայն հայոց «թափանցիկ» և «հաշվետու» կառավարությունը քաղաքացիների համար փակեց մեկնաբանելու հնարավորությունը։