Ալվեշ․ Մեսսին պատմության մեծագույն ֆուտբոլիստն է՝ չնայած արգենտինացի է


23:59 , 3 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է․

«Սան-Պաուլուի» պաշտպան Դանի Ալվեշը խոսել է հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, որի հետ միասին հանդես են եկել «Բարսելոնայում»։

«Կարող եմ խոսել միայն այն ֆուտբոլիստների մասին, որոնց ինքս եմ տեսել։ Հետևել եմ անհավանական տաղանդավոր խաղացողների, բայց ոչ ոք այդքան երկար թոփ-մակարդակով չի կարողացել հանդես գալ։

Այնպես որ խոստովանում եմ․ Մեսսին պատմության մեծագույն ֆուտբոլիստն է՝ չնայած նրան, որ արգենտինացի է»,- ասել է բրազիլացին։