Տավուշյան ճակատը, որը պահում էր 3 րդ բանակային կորպուսը գեներալ Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ, այլեւս թուլացված է, ինչպես թուլացվեց Արցախյան ճակատը


18:51 , 3 հուլիս, 2021
Ոնց հասկանում եմ, բանակում տեղի ունեցող «բարեփոխումների» մեկնարկը տրված է ։
Իշխանությունները որոշել են «բարեփոխումները» սկսել հանելով պինդ, ձիգ, իրենց գործի մասնագետ զինվորականներին։
Տավուշյան ճակատը, որը պահում էր 3 րդ բանակային կորպուսը գեներալ Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ , այլեւս թուլացված է , ինչպես թուլացվեց Արցախյան ճակատը, երբ քաղաքական նպատակահարմարությունից ելներով , ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատվեց Լեւոն Մնացականյանը։