Շվայնշտայգեր․ Բոնուչին և Կյելինին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են


16:37 , 3 հուլիս, 2021

Armsport.am-ը գրում է.

Գերմանիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն Բաստիան Շվայնշտայգերը բարձր է գնահատել Իտալիայի հավաքականի պաշտպաններ Լեոնարդո Բոնուչիի և Ջորջիո Կյելինիի խաղը Եվրո-2020-ի քառորդ եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղում․

«Բոնուչին և Կյելինին այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական պաշտպաններն են»,- գրել է Շվայնշտայգերը Թվիթերի իր էջում։

Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթել է Բելգիային և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ կխաղա Իսպանիայի հետ։