Ծնվել է Էմբեր Հերդի առաջնեկը․ դերասանուհին լուսանկար է հրապարակել նորածնի հետ


12:38 , 3 հուլիս, 2021

«Դուստրս ծնվել է 2021 թվականի ապրիլի 8-ին։ Նրա անունը Ունահ Փեյջ Հերդ է։ Նա իմ մնացյալ կյանքի սկիզբն է»,- իր ինստագրամյան էջում գրել է դերասանուհի, Ջոնի Դեփի նախկին կին Էմբեր Հերդը՝ հայտնելով, որ մայրիկ է դարձել։
Դերասանուհին հրապարակել է լուսանկար դստեր հետ, ում լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը։ Նշենք, որ առողջական խնդիրների հետևանքով Էմբերը չէր կարող մայր դառնալ։

Այս շրջանում դերասանուհին հարաբերությունների մեջ է կինեմատոգրաֆիստ Բիանկա Բուտիի հետ, որի հետ հանդիպում է 2020 թվականի հունվարից։
Դերասանուհին 2010 թվականին հայտնել էր սեռական փոքրամասնության պատկանելու մասին, սակայն ավելի ուշ՝ 2015 թվականին ամուսնացել էր հայտնի դերասան Ջոնի Դեփի հետ։