«Ժողովուրդ». Սյունիքում գործընթաց է սկսվում. ինչ է տեղի ունեցել ընտրություններից առաջ


12:04 , 3 հուլիս, 2021

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երկուշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևորագույն գործերով քննչական վարչության մի խումբ իրավապահներ մեկնում են Սյունիքի մարզ: 

Բանն այն է, որ իրավապահ համակարգը տեղեկություններ է ստացել, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ համայնքների ղեկավարներն իբր օրինական ճանապարհով օգնություն են տվել քաղաքացիներին, ինչը իրավապահ համակարգում դիտարկվել է որպես կաշառք: Եվ հիմա, մեր տեղեկություններով, իրավապահները մեկնում են Սյունիք՝ այդ ահազանգերի հետքերով բացահայտումների նպատակով:

Ըստ էության, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի պողպատյա մանդատը գործի է դրվում, և Սյունիքի մարզի մի քանի համայնքի ղեկավարներին պատժելու գործընթաց է սկսվում, թեև Փաշինյանը մյուս կողմից էլ խոսում է համերաշխությունից, այդպիսի ձեռք է մեկնում»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։